Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի օկուպացման լքել է դահլիճը (տեսանյութ)
Անթալիայում մեկնարկած՝ Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Շարմազանովը դուրս է եկել այն բանից հետո, երբ Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված՝ Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։