Թղթային անձնագրերին 2021 թվականին Ռուսաստանում կփոխարինի էլեկտրոնայինը
Ռուսաստանում քննարկում են թղթային անձնագրերից էլեկտրոնայինի անցման վերաբերյալ հարցը: Գործընթացը սկսվելու է 2021 թվականին: Այս մասին հայտնում է Ведомости թերթը:
Վերջին հաշվով, էլեկտրոնային անձնագրերը պետք է ամբողջությամբ փոխարինեն թղթային տարբերակին: Դրանք կարող են լինել պլաստիկ քարտեր՝ չիպերով:
Այդպիսի փաստաթուղթը պետք է ներառի քաղաքացու մասին բոլոր տվյլաները, ներառյալ վարորդական իրավունքի եւ այլ անհատական տվյալները:
Բացի այդ, էլեկտրոնային անձնագիրը թույլ կտա Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին մուտք ռուսական բոլոր պետական ռեգիստրներ և հանրային ծառայություններ: