Կենտրոնական Ամերիկայում առնվազն 13 մարդ է զոհվել «Մայքլ» փոթորիկի հետևանքով
Առնվազն 13 հոգի է զոհվել ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորիկի հետևանքով: Առավել տուժել են Սալվադորը, Նիկարագուան և Հոնդուրասը: Այս մասին հայտնում է Razón թերթը:
Իշխանությունները նաև հայտնել են մի երեխայի փնտրտուքների վերաբերյալ, ով համարվում է անհայտ կորած: Նախնական տվյալներով՝ փոթորիկը նրան քշել-տարել է գետը Գվատեմաայի ուղղությամբ:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման կենտրոնի տվյալներով, հոկտեմբեր ամսվա երեկոյան առավելագույն քամու ուժգնությունը կազմել է 150 կմ / ժ:
Այժմ փոթորիկը հասել է Կուբայի տարածք և շարժվում է Ֆլորիդայի ուղղությամբ: Օդերևութաբանները հաստատատում են, որ փոթորիկը նոր թափ է հավաքելու: