Ուկրաինացի նախարարը Մոսկվային է մեղադրել ռազմական պահեստներում հրդեհների համար
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը կարծում է, որ երկրում ռազմական պահեստներում տեղի ունեցած հրդեհների պատճառը Մոսկվան է:
Այս մասին գրում է Риа новости-ն:
«Ի՞նչ է ընդհանուր Վրաստանի պատերազմի, Ղրիմի շրջափակման, Սիրիայում ոչնչացումների, Լոնդոնի, Կիևի, Սոլսբերիի սպանությունների, Նիդերլանդներում հաքերային հարձակումների միջև. պատասխանը մեկն է՝ Ռուսաստան-Մոսկվա- Կրեմլ»,- գրել է Օմելյանը Facebook-ի իր էջում:
Ռազմական պահեստում առաջին պայթյունը տեղի է ունեցել գիշերը տեղական ժամանակով ժամը 3-ին: Բժշկական օգնության համար դիմել է 63 մարդ:
Տարածքը կազմում է ավելի քան 682,6 հեկտար, որոնցից 402-ը տեխնիկական տարածք է: