Թուրքիայում զբոսաշրջիկը կուլ է տվել 35 եվրո արժողությամբ ադամանդյա մատանին
Մարմարիսի ոսկերչական խանութում իռլանդացի զբոսաշրջիկը կուլ է տվել 35 եվրո արժողությամբ ադամանդյա մատանին: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Ինչպես հաստատում են ԶԼՄ-ները իռանդացին մտել է խանութ այն պահն, երբ այնտեղ եղել է մեկ աշխատակից, խնդրել է ցույց տալ զարդը, ինչից հետո էլ կուլ է տվել: Ոստիկանությունում նա հերքել է իր մեղքը, բայց տեսանյութը դիտելուց հետո նրան ձերբակալել են:
Հիվանդանոցում տղամարդուն հետաքննելուց հետո հաստատաել են, որ նա իսկապես կուլ է տվել մատանին:
Ոստիկանությունը սկզբից սպասել է, որ զարդը բնական ճանապարհով դուրս գա, սակայն ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները նրան վիրահատել են և մատանին վերդարձրել են խանութին:
Իր տարօիրնակ պահվածի իռլանդացին պարզաբանել է հետևյալ կերպ. ճանապարհատրանսպորտային պատահարի արդյուքում նա կորցրել է իր կնոջը, մքենան ընկել է լիճը, իսկ կնոջ մատանին այդպես էլ չի գտնվել:
«Այդ պատահարը ինձ մոտ առաջջացրել է թուլություն ադամանդյա մատանիների հանդեպ՝ ամեն անգամ տեսնելով նման մատանիներ, ես հիշում եմ իմ կնոջը»,- պատմել է տղամարդը:
Նա խոստովանել է, որ այդ պահերին նա շատ մեծ ցանկություն է ունենում վերցնել զարդը: