Ֆուտբոլիստներից միլիոններ կորզած հետախուզվող բանկի կառավարիչը մորուք է աճեցրել և թաքնվել 4 տարի շարունակ
Մոսկվայում ձերբակալվել է «Замоскворецкий» բանկի համասեփականատեր Իլյա Բուդարինը, որտեղ էլ նա պահել էր իր միլիոնները՝ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողների գումարները: Այս մասին այսօր գրել է «Коммерсантъ» թերթը:
Բուդարինինին միամիտ են կանգնեցրել: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է բանկի կառավարիչի մեքենան և ստուգելով փաստաթղթերը որոնման տվյալների բազայում տեսել է ցուցակում վերջինիս անունը: Պարզվել է, որ Իլյա Բուդարինը 4 տարի Դաշնային հետախուզման մեջ է գտնվում առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ:
Այս ժամանակահատվածում նա մորուք է աճեցրել և փոխել անունը՝ Աում Պարամանուվիչ Պուրուշա, բայց վարորդական իրավունքը եղել է իր նախկին անունը:
Դեռևս հայտնի հայտնի չէ, թե այսքան ժամանակ նա ուր է թաքնված եղել: Նրա խոսքով՝ նա ապրել է գյուղում, որի ասցեն չի հիշում:
Բուդարինը մեղադրվում է բանկային միջոցների յուրացման մեջ:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ իր կրեդիտային կազմակերպության սնանկությունից հետո նա 2013-ի փետրվարից մինչև 2014 թվականը վարկեր է տրամադրել կեղծ փաստաթղթերով, իսկ միջոցները յուրացրել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա խարդախության զոհն են դարձել հայտնի ֆուտբոլիստներ Դմիտրի Կիրիչենկոն, Անդրեյ Կարյական, Դմիտրի Խոխլովը, Յուրի Նիկիֆորովը և այլք: Վերջիններս հասցրած վնասի չափը կազմում է 12 միլիոն դոլար: