Նոր բացահայտում Սկրիպալների գործով
The Bellingcat նախաձեռնողական խումբը բացահայտել է ռուս Ալեքսանդր Պետրովին, որին բրիտանական հետախույզները կասկածում են նյարդապարալիտիկ «Նավիչոկ» թույնով նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ: Համաձայն հոկտեմբերի 8-ի հրապարակված տվյալների՝ նրա իրական անուն-ազգանունն է Ալեքսանդր Միշկին: Նա Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական բժիշկներից է: Լրագրողներին հաջողվել է գտնել նրա անձնագրի լուսանկարը, որն արվել է 2001 թվականին:
Միշկինը ծնվել է 1979 թվականի հուլիսի 13-ին, Արխանգելսկի Լոյգա գյուղում: Նա ավարտել է ռուսական ռազմական բժշկության ակադեմիաներից մեկը: Դեռևս սովորելու տարիներին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը հավաքագրել է նրան: 2010-ին Միշկինը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նրան հանձնել են նոր՝ ներքին և օտարերկրյա անձնագիր Ալեքսանդր Պետրովի անունով:
2011-2018 թվականների ընթացքում Միշկինն իր կեղծ անձանգրով ակտիվ ճանապարհորդել է: Հետախույզներին հաջողվել է պարզել, որ նա մի քանի անգամ այցելել է Ուկրաինա և Մերձդնեստր:
The Bellingcat-ը նշում է, որ ի տարբերություն մյուս կասկածյալներ Չեպիգայի ու Բոշիրովի՝ Պետրվի կեղծված փաստաթղթերում բավականին համընկնումներ կան Միշկինի հետ: Նրա կեղծ փաստաթղթերի մեջ ճիշտ է նշված ծննդյան տարեթիվը:
2014-ի սեպտեմբերին Միշկինը գրանցված է եղել Մոսկվայում՝ Գլխավոր շտաբի հասցեում: Իսկ աշնանը նա և Չեպիգան տեղափոխվել են Մոսկվայում գտնվող թանկարժեք բնակարաններ:
Հետաքննություն իրականացնողներն աշխատել են բաց աղբյուրների հետ, նրանց տվյալներ է տրամադրել նաև Միշկինի Սանկտ Պետերբուրգի ծանոթներից մեկը: Տեղեկություններ են ստացվել նաև նրա հարազատ գյուղից: