Իտալիան կփակի օդանավակայանները միգրանտների առաջ
Իտալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել այն միգրանտներին, որոնց Գերմանիան պատրաստվում է արտաքսել հատուկ ինքնաթիռով: Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, հայտնում է DW-ն:
Իտալացի պաշտոնյան հայտարարել է, որ առաջիկայում կփակվեն Եվրոպայից Իտալիա այն չվերթները, որոնցում միգրանտներ կլինեն:
«Մենք կփակենք օդանավակայաններն այնպես, ինչպես ավելի վաղ փակեցինք նավահանգիստները: Եթե որևէ մեկը Բեռլինում կամ Բրյուսելում մտածում է, որ տասնյակի հասնող միգրանտների կարող է չթույլատրված ուղիղ չվերթներով Իտալիա ուղարկել, ապա թող իմանան, որ իրենց որևէ օդանավակայան պատրաստ չէ ընդունել ու չի ընդունի»,- ասել է Սալվինին:
Աղբյուրը հայտնում է, որ նման հայտարարություն նա արել էր այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են ուղիղ չվերթով Իտալիա ուղարկել այն փախստականներին, որոնք Իտալիայի տարածքով Գերմանիա էին մուտք գործել: