Դպրոցի տնօրենին, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը, մեղադրանք է առաջադրվել
Դպրոցի տնօրենին, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան։
Մինչ այդ №1370 դպրոցի տնօրեն Սերգեյ Կոռիշևը հաղորդել էր, որ դպրոցը բազմիցս դիմել է անչափահասների հարցերով հանձնաժողովին և խնամակալության մարմիններին՝ աղջիկների հաճախակի բացակայությունների պատճառով։
Հաղորդվում է նաև, որ դատարանը աղջիկներին բաց է թողել քննչական մեկուսարանից։ Նրանք իրավունք չունեն իրենց բնակավայրը լքել գիշերով, շփվել ինչ որ մեկի հետ բացի քննիչից և մոտ բարեկամներից։ Բացի այդ, նրանք չեն կարող շփվել իրար հետ և օգտվել համացանցից և հեռախոսից։ Արգելքը ուժի մեջ է մինչև դեկտեմբերի 28-ը։