Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ռուս կանայք կընդգրկվեն Ադրբեջանի «սև ցուցակում»
Ռուսաստանի մի շարք քաղաքացիներ Արցախ այցելության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» կընդգրկվեն: Այդ մասին հայտնում է minval.az-ը:
Ինչպես նշվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ՝ ԱԳՆ-ն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների խմբի կողմից Արցախ այցելելու մասին տեղեկությունը:
Անհրաժեշտ հաստատումը ստանալուց հետո նրանց անունները կընդգրկվեն «սև ցուցակում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն Արցախ էին այցելել: Նրանց հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: