Թուրքիայում հետաքննություն է սկսվել Աթաթուրքին «20-րդ դարի մեծագույն սատանա» անվանած ուսուցչի դեմ
Թուրքիայի Մալաթիա քաղաքում հետաքննություն է սկսվել տեղի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչի դեմ։ Ըստ աղբյուրի՝ ուսուցիչը (Մուրաթ Ք.) համացանցում վիրավորել է Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաև հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։
Ուսուցիչը սոցցանցերից մեկում արած գրառման մեջ Աց:
Դպրոցի տնօրենը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել։
Ուսուցչին խստորեն դատապարտել է Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ և Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբան։
«Պահանջելու ենք, որ նա պատասխան տա։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց տեղի չունենա, ապա այս շրջանում գտնվող մեր կազմակերպությունը դպրոցի առջև բողոքի ակցիա է կկազմակերպի»,-ասել է ԺՀԿ-ի փոխնախագահը։
Արդեն հայտնի է, որ ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ոսուցիչը բերման է ենթարկվել։ Այժմ աշխատանքներ են տարվում նրան կալանավորելու համար։