Հայկական PicsArt ընկերությունը Ռուսաստանում Արհեստական ինտելեկտի լաբորատորիա կբացի
Հայկական PicsArt ֆոտոմշակման ընկերությունը ցանկանում է Ռուսաստանում Արհեստական ինտելեկտի լաբորատորիա բացել:
«Լաբորատորիայի ստեղծման համար անհրաժեշտ է 2 մլն դոլար: Մենք ծրագրում ենք վարձել 20 ինժեներ: Ռուսական լաբորատորիան կաշխատի արհեստական ինտելեկտի զարգացման վրա, որը կօգտագործվի լուսանկարների մշակման համար»,- այս մասին ռուսական VC.ru կայքին տված հարցազրույցում հայտնում է գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը:
Նա հավելել է, որ լաբորատորիայի համար ընտրել են Ռուսաստանը, քանի որ այնտեղ ուժեղ են մաթեմատիկական թեքումով դպրոցները, ինչպես նաև արհեստական ինտելեկտի ոլորտում շատ են ռուս ինժեներները, և նրանք կարողանում են այդ դաշտում մրցակցություն ստեղծել: