Հուսով եմ, որ Գևորգ Կոստանյանի դիրքորոշումը վարակիչ կլինի ԱԺ այլ պատգամավորների համար. Արարատ Միրզոյան
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու հայտարարության վերաբերյալ.
«Ողջունում եմ Գևորգ Կոստանյանի՝ պետության շահերի և քաղաքացիների կամքի գիտակցմամբ պայմանավորված այս դիրքորոշումը։ Հուսով եմ, որ այն վարակիչ կլինի ԱԺ այլ պատգամավորների համար»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀԿ կուսակցության անդամ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշել էր, որ սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վարչապետն ազնիվ է իր նպատակների մեջ: