Թուրքիայի մի քանի նահանգներում զինվորական պաշտոնյաներ են ձերբակալվել
Թուրքիայի միանգամից 6 նահանգներում ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել զինվորականության դեմ, ձերբակալվել է 7 մարդ. այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
Հայտնի է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Անկարայի, Բալըքեսիրի, Անթալիայի, Մարդինի, Հաթայի և Էլյազըղի նահանգներում:
Ընդդիմադիր լրատվամիջոցները նկատում են, որ թեև հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված ու շուրջ երկու տարի տևած արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը՝ իշխանությունները շարունակում են հետապնդումներն ու ճնշումները տարբեր պետական հիմնարկներում ու հատկապես բանակի ներսում: