Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հանդիպումից և կից կատարել հետևյալ գրառումը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։