Էրդողանը հայտարարել է, որ հետևում է սաուդցի լրագրողի անհետացման հետաքննությանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հետեւում է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետաքննությանը եւ հուսով է, որ գործը բարեհաջող ավարտ կունենա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ թուրքական ոստիկանության տվյալներով, Հաշքաջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Հյուպատոսությունում հերքել են այդ տեղեկությունը:
«Շատ ցավալի է, որ մեր երկրում նման դեպք է տեղի ունեցել: Ես դեռ հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի անցանկալի իրաավիճակի բախվել: Դատախազությունից արդյունքների ենք սապսում: Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ստանալ դրանք: Ինչպիսին էլ լինեն հետաքննության տվյալները, մենք կհրապարակենք դրանք», — լրագրողներին ասել է Էրդողանը:
Չորեքշաբթի ԶԼՄ-ի թուրք-արաբական ասոցիացիան հաղորդել էր, որ Հաշքաջին, որը Washington Post-ում տեսաբան է աշխատում եւ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, Թուրքիայում անհետացել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքն է մտել: