Բրիտանացի երաժիշտները Մեյին բաց նամակ են ուղղել՝ ընդդեմ Brexit-ի
Մեծ Բրիտանիայի մի շարք երաժիշտներ ստորագրել են ընդդեմ Brexit-ի բաց նամակի տակ՝ հասցեագրված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Պարբերականի տվյալներով՝ նամակը պատրաստել է իռլանդացի երաժիշտ Բոբ Հելդոֆը։ Ուղերձի տակ նաև ստորագրել են երգիչներ Էդ Շիրանը, Ռիտա Օրան, Դեյմոն Ալբարնը և Սթինգը։
Նամակի տեքստում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը անդառնալի վնաս կհասցնի բրիտանական մշակույթին։