Թուրքիան հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից
Թուրքիան այլևս մտադիր չէ օգտվել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք փակել ենք ԱՄՀ-ի վարկերի էջը, որպեսզի այլևս երբեք չբացենք», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Քըզըլջահամամ շրջանում Արդարություն և զարգացում իշխող կուսակցության ակտիվիստների առաջ:
Այս հայտարարությամբ թուրք առաջնորդը հանդես է եկել վերջերս Վաշինգտոնի հետ հարաբերություններում լարվածության սրման ֆոնին, որի պատճառներից մեկը նաև ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության գործն է:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմատ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ վերջիններից մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեջ: