Էրդողանը արգելել է համագործակցել McKinsey ամերիկյան ընկերության հետ
Անցյալ ամիս ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ Թուրքիան որոշել է աշխատել McKinsey-ի հետ՝ նոր միջնաժամկետ տնտեսական ծրագրի իրականացման աշխատանքների շրջանակներում։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ տվյալ գործարքը քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից, այդ պատճառով նախարարները պետք է դադարեցնեն խորհրդատվական ծառայություններ ստանալ McKinsey ամերիկյան ընկերությունից։
Գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ազգային կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այս շաբաթ մեղադրել էր Էրդողանին այն բանի համար, որ նա համագործակցում է ամերիկյան ընկերությունների հետ, չնայած ամերիկյան պաստորի՝ Թուրքիայում ձերբակալության պատճառով լարված հարաբերություններին։
«Այդ մարդը փորձում է մեզ նեղել, հարցեր տալով խորհրդատվական ընկերության մասին, որի ծառայությունների համար մենք ամբողջովին վճարել ենք»,– հայտարարել է Էրդողանը, նշելով, որ կարգադրել է նախարարներին հրաժարվել այդ ընկերության խորհրդատվությունից՝ ընդդիմադիր գործչին նման հնարավորություն չտալու համար։