Ուկրաինան 2014-ից արգելել է 700-ից ավելի ռուսական ֆիլմերի և սերիալների ցուցադրություն
Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը 2014 թվականից մինչ օրս արգելել է ռուսական արտադրության 780 ֆիլմի և սերիալի ցուցադրություն։Тасс-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է գործակալության Facebook-ի էջում։
Նշվում է, որ դրանք պարունակում են ագրեսոր-պետության կառույցների և ԽՍՀՄ պատժիչ մարմինների քարոզ, դրանց ստեղծմանը մասնակցել են մարդիկ, ովքեր ընդգրկված են ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակում։
Մամուլի ծառայության հաղորդմամբ, արգելքի պատճառով ռուսական ֆիլմ և սերիալ արտադրող ընկերությունները ֆինանսական որոշակի կորուստներ են կրել։