Երուսաղեմում սկսվել է Իսրայելի վարչապետի կնոջ նկատմամբ դատավարությունը
Իսրայելում դատարանը սկսել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սառա Նեթանյահուի գործով դատավարությունը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Իսրայելի Kan պետական ռադիոն նշում է, որ նրա գործով առաջին նիստը նախնական բնույթ է կրում։ Ռադիոկայանի տեղեկություններով՝ գործը քննելու է երեք դատավորներից կազմված խումբը, քանի որ դատավարությունը հանրային նշանակություն ունի։
Haaretz թերթը նշում է, որ չնայած վարչապետի նստավայրում խոհարարի առկայությանը, վարչապետի կինը ռեստորաններից սնունդ է պատվիրել, և պատվերների արժեքը գնահատվում է մի քանի հարյուր հազար շեկել (մոտ 100 հազար դոլար): Պատվերների համար վճարվել են պետական գանձարանից: Սառա Նեթանյահուն կասկածվում է մի շարք այլ հանցագործությունների մեջ, սակայն դրանք չեն ներգրավվել մեղադրական եզրակացության տեքստում:
Ինքը՝ Սառա Նեթանյահուն բոլոր մեղադրանքներին ի պատասխան հայտարարել է, որ «իր հետ ոչինչ չի լինի, քանի որ ոչինչ չի եղել»։ Նրա խոսքերն է մեջբերում Haaretz-ը։