Թուրքիայում ճգնաժամ չկա․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ չկա, այլ կան միայն մանիպուլացիայի փորձեր։ Նա նաև հավաստիացրել է, որ այլ երկրներից չի խնդրել ֆինանսական օգնություն՝ գրում է mignews.com-ը։
Էրդողանի խոսքով՝ նա փորձում է փրկել Թուրքիան այնպիսի չարիքներից, ինչպիսիք են տոկոսադրույքները, գնաճի տեմպերը և ֆորեքսի դրույքները։
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան բաց է բոլոր տեսակի ներդրումների և աջակցությունների համար, ինչպես նաև Անկարան տուգանքներ կմտցնի ազատ շուկայական կանոններում նրանց հանդեպ, ովքեր կիրառում են ֆորեքսի դրույքները գնաճ իրականացնելու համար։