Եգիպտոսի նախագահը բանակցություններ է վարել Մելանյա Թրամփի հետ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսին շաբաթ օրը Կահիրեում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, ով շրջագայում է աֆրիկյան երկրներում։
«Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը, մանավանդ այն դերը, որ ունի Տարբեր ոլորտներում ծրագրերի միջազգային զարգացման եւ ֆինանսավորման ամերիկյան գործակալությունը։ Առաջին հերթին դա առողջապահության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտն է, ինչպես նաեւ՝ փոքր եւ միջին բիզնեսի սատարումը»,- տեղեկացնում է АРЕ-ն։
Եգիպտոսի ղեկավարն ու ԱՄՆ առաջին տիկինը նաեւ քննարկել են եգիպտական հասարակությունում կնոջ դերի բարձրացման, երեխաների իրավունքների պաշտպանության եւ երիտասարդության զարգացման հարցերը։
Եգիպտոսը Մելանյա Թրամփի աֆրիկյան շրջագայության վերջին փուլն էր։ Ավելի վաղ նա այցելել էր Գանա, Մալավի, Քենիա։ Այս ծրագիրն ուղղված է երեխաների առողջության պաշտպանության եւ բարեկեցության ապահովման ջանքերի ուժեղացմանը։