Բեռլուսկոնին կմասնակցի Պուտինի ծննդյան արարողությանը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ մեկնել է մասնակցելու իր ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան արարողությանը՝ տեղեկացնում է Ria novosti-ն։
Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Դ․ Պեսկովը տեղեկացրել էր, որ Պուտինը, ում 66 ամյակը լրանում է հոկտեմբերի 7-ին, այդ օրը կանցկացնի հարազատների, մտերիմների եւ ընկերների շրջանում։
«Ինքնաթիռով թռչում եմ իմ ընկեր Վլադիմիր Պուտինի ծնունդին։ Ես կօգտվեմ առիթից՝ բոլոր ամենակարեւոր միջազգային խնդիրները քննարկելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Բեռլուսկոնին։
Այս շաբաթվա ընթացքում իտալական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, թե Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել Պուտինի ծննդյան արարողությանը՝ իր «Առաջ, Իտալիա» կուսակցության միջոցառումը բաց թողնելու գնով։
Ավելի վաղ Բեռլուսկոնին, ում 82 ամյակը լրացել է սեպտեմբերի 29-ին, հայտարարել էր, որ Պուտինից շնորհավորանքներ է ստացել։
Պուտինը եւ Բեռլուսկոնին կապված են հին ու բարի բարեկամական հարաբերություններով։ Նրանք բազմիցս են միմյանց այցելել՝ անձնական եւ պետական այցերով։