Ո՞ւմ հետ է նշելու Պուտինն իր ծննդյան օրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է մտադիր անցկացնել իր ծննդյան օրը ՌԴ նախագահը, տեղեկացնում է RIA Novosti-ին:
Պեսկովի խոսքով՝ Պուտինն իր ծննդյան տոնը կնշի մտերիմների և ընկերների շրջապատում:
«Նախագահը իր ծննդյան օրը կանցկացնի մտերիմների և ընկերների հետ»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը կդառնա 66 տարեկան: