Շանսոնյեին հուղարկավորեցին ընտանեկան գերեզմանատանը
Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին Փարիզի մերձակայքում գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին) գտնվող ընտանեկան գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Շառլ Ազնավուրի երկրպագուները սիրելի երգչին հրաժեշտ են տվել նրա Emmenez-moi երգով:
Հուղարկավորությանը ներկա են եղել երգչի հարազատները, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությունը:
Սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ հենց ինքն է կառուցել 2009թ.: Այնտեղ են թաղված Ազնավուրի ծնողներն ու որդին` Պատրիկը, որը կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում: