Վայոց Ձորի մարզում 60 - ամյա մոտոցիկլիստը վթարի է ենթարկվել և մահացել
Հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 19-րդ կմ հատվածում մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com - ի փոխանցմամբ ոստիկանները նշված վայրում կողաշրջված մոտոցիկլի մոտ հայտնաբերել են Խաչիկ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Խաչատուր Գրիգորյանի դին։ Դեպքի վայրում հավաքված մահացածի համագյուղացիներն ասում էին, որ հնարավոր է ՝ նա գիշերն է վթարի ենթարկվել, և նրա դին առավոտյան հայտնաբերել են համագյուղացիները, ովքեր նշված հատվածում անասնապահությամբ են զբաղվում։