Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։