Պուտինի այցը Հարավային Կորեա նախատեսվում է մյուս տարի
ՌԴ նախագահ Պուտինիի այցը Կորեայի Հանարապետություն նախատեսվում է հաջորդ տարի, այժմ սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնոււմ է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Գրում է Тасс-ը:
«Վլադիմիր Պուտինը ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հրավերը»,- ասել է Մատվիենկոն: Նա ընգծել է, որ այդ այցին պետք է նախապատրաստվել, «որպեսզի լինի բովանդակալից այց», իսկ դրա համար ժամանակ է պահանջվում: Նախապատրաստական աշխատանքներից հետո արդեն մյուս տարի «ամենայն հավանականությամբ այդ այցը տեղի կունենա»,- հավելել է խոսնակը: