Երկու անդրբեջանցի ապօրինաբար փորձել են հատել Ուկրաինայի սահմանը՝ սահմանապահներին կաշառք առաջարկելով
Ադրբեջանի երկու քաղաքացի հոկտեմբերի 6-ին փորձել են ապօրինի անցնել ուկրաինական սահմանը՝ սահմանապահներին առաջարկելով կաշառք: Այս մասին հայտնում է Кореспондент-ը:
Նշվում է, որ 1985-ին և 1995-ին ծնված տղամարդիկ ոտքով Խարկովի շրջանից ցանկացել են անցնել Ուկրաինա:
«Անձնագարային հսկողություն անցնելիս՝ Խարկովի սահմանային ջոկատի աշխատակիցները պարզել են, որ օտարերրացիներին արգելված է մեր երկիր մուտք գործել, որպեսզի հարցը «ջնջեն» տղամարդիկ կաշառք են առաջարկել աշխատակիցներին 200 դոլարի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սահմանապահները հրաժարվել են առաջարկվող գումարից և տեղի ունեցածի մասին հայտնել են իրավապահ մարմիններին: