Աճուրդում միլիոն ֆունտով վաճառված նկարը ինքնաոչնչացել է (տեսանյութ)
Լոնդոնի Sotheby տանը աճուրդի ժամանակ բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի աշխատանքը ինքնանոչնչացել է այն բանից հետո, երբ այն վաճառել են 1 միլիոն ֆունտ ստերլինգով: Այս մասին գրում է Financial Times-ը:
«Փուչիկով աղջիկը» նկարի նախնական գինը եղել է 200-300 հազար ֆուտնտ ստերլինգ:
Նկարը վաճառելուց անմիջապես հետո նկարը սկսել է ինքնանոչնչացումը շրեդերի օգնությամբ (թղթի մանրացման մեխանիզմ), որը տեղադրված է եղել շրջանակի ստորին հատվածում հենց նկարչի կողմից:
«Բենքսին մեզ ցույց տվեց: Մենք երբեք նման իրավիճակում չէինք հայտնվել առաջներում»,- իրավիճակը մեկնաբանել է Sotheby's տնօրեն Ալքես Բրազնիկը: