Հայտնի դարձավ՝ երբ հրաժեշտ կտան աշխարհահռչակ օպերային երգչուհուն
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա կիրակի, իսկ հուղարկավորթյունը՝ երկուշաբթի, հայտնում է EuropaPress գործակալությունը:
Արարաողությունը տեղի կունենա Բարսելոնում՝ Լես-Կորտս հուղարկավորության ծեսերի համար նախատաեսված վայրում: Այն կսկսվի տեղի ժամանակով ժամը 14:00: Իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 8-ին՝ կեսօրին:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե) մահացել է 85 տարեկանում, Բարսելոնում: