Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր-Լամորիում՝ իր ծնողների և որդու կողքին (տեսանյութ)
Ազգային հարգանքի տուրքի հանդիսավոր արարողությունից հետո սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրն իրավունք ուներ առավել համեստ հուղարկավորության` միայն ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Ֆրանսահայ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ հենց ինքն է կառուցել 2009թ.: Այնտեղ են թաղված Ազնավուրի ծնողներն ու որդին` Պատրիկը, որը կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում:
BFM TV-ն կադրեր է ներկայացրել Մոնֆոր Լամորիից (Իվլին):