ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է արտասահման 70 մլրդ դոլարի զենք վաճառել
2018 ֆինանսական տարում ԱՄՆ պետքարտուղարությունը արտասահման շուրջ 69.7 մլրդ դոլարի զենք վաճառելու թույլտվություն է արտոնել: Այս մասին հաղորդում է Defence News-ը:
Պարբերականի տվյալներով՝ ամենախոշոր պայմանագիրը Սաուդյան Արաբիայի հետ է ստորագրվել. թագավորությունն ԱՄՆ-ից 15 մլրդ դոլարի THAAD ԶՀՀ է գնել:
Նշվում է, որ հիմնականում հաստատվում են եվրոպական երկրների հարցումները:
2018 ֆինանսական տարում պետքարտուղարությունը զենք վաճառելու ավելի քան 70 թույլտվություն է տվել: