Մեր խաղացողները չեն ունենալու նորաձև մորուքներ, դաջվածքներ և ականջողեր. Բերլուսկոնի
Անցյալ շաբաթ «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին գնել է C դասի «Մոնցու» ակումբը, իսկ հիմա 82-ամյա իտալացին պատմել է, թե ինչպիսին է նա տեսնում իր նոր թիմը։
«Դա երիտասարդ թիմ է լինելու, կազմված բացառապես իտալացի խաղացողներից»,– ասել է Բերլուսկոնին Corriere dello Sport պարբերականին։
«Նրանց մազերը կարգին են լինելու, մենք արդեն վարսավիր ենք գտել Մոնցում, որը խոստանում է անվճար կտրել մազերը։ Ոչ մի նորաձև մորուք, դաջվածքը և ականջող չի լինելու։ Եթե նրանցից ստորագրություն ուզեն, նրանք պետք է գրեն իրենց անունն ու ազգանունը։ Եթեինչ որ մեկը կոպտի, ապա կմոտենա և ներողություն կհնդրի հակառակորդի առջև։ Ես ցանկանում եմ Մոնցուն ժամանակակից ամբողջ ֆուտբոլից տարբերվող թիմ դարձնլ»,– ասել է Բերլուսկոնին։