Բաքվի արձագանքը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս կանանց այցն Արցախ՝ Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:
«Որպես կին և մայր՝ ես անձամբ հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն իբրև երիտասարդ զինվորների, անմեղ մարդկանց մահը կանխելն է», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևայի մեկնաբանությունում:
Նրա խոսքով՝ «Աննա Հակոբյանը ճիշտ չի ընտրել իր մարդասիրական առաքելության նպատակները, քանի որ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին պետք է հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ»:
Նա հավելել է, որ Բաքուն խորհրդակցություն կիրականացնի ՌԴ ԱԳՆ-ի հետ այդ հարցով: