Ահաբեկիչները պահանջել են ճանապարհների վերահսկողություն՝ Իդլիբից դուրս գալու փոխարեն
Թուրքական զինված ուժերը և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ստեղծված ապառազմականացված գոտուց զինյալների դուրսբերման հարցի շուրջ:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, տեղեկացնում է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը, որի ճյուղավորումն է հանդիսանում նաև «Ջեբատ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը Իդլիբի ապառազմականացված գոտուց դուրս գալու համար պայման է դրել. հանձնել՝ Հալեպը Համային և Լաթաքիային միացնող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վերահսկողությունը:
Լրատվականի տվյալներով, թուրքական հետախուզությունը, որը կապի մեջ է ահաբեկիչների հետ, համաձայն չէ նրանց պահանջներին, քանի որ ցանկանում է, որ այս երթուղիները վերահսկվեն Անկարայի կողմից աջակցվող ընդդիմադիր խմբավորումների կողմից: