Շանսոնյեին հրաժեշտ տվեցին այն ոգով, որով ինքն էր իրեն բնութագրում՝ «հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ» (տեսանյութ)
Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տան բակից Շառլ Ազնավուրի աճյունը դուրս բերվեց սիրո լեգենդար երգչի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կենդանի կատարման ներքո:
Շանսոնյեին հրաժեշտ տվեցին այն ոգով, որով ինքն էր իրեն բնութագրում՝ «հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ». դագաղը ծածկված էր Ֆրանսիայի դրոշով, որի հետևից տանում էին հայկական եռագույնի գույներով պատրաստված ծաղկեպսակ։