Ո՞րն է ռուբլու անկման պատճառը. պարզբանում է ՌԴ էկոնոմիակայի նախարարաը
Ռուբլու արժեզրկման վրա ազդել է գլոբալ փոփոխականությունը, բայց ազդեցությունը շարունակական չի լինի: Այս մասին հայտնել է ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինը: Հայտնում է ТАСС-ը:
«Մեզ մոտ այժմ իրավիճակի հերթական սրվածությունն է միջազգային շուկայում: Ընդհանուր առմամբ բոլոր զարգացող փոխարժեքների հետ համեմատ մեզ մոտ լուրջ թուլացում է գնում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Թոուրքիայում գնաճը բարձրացել է 24,5 տոկոսով:
Գլոբալ անկայութնությունը, Օրեշկին խոսքով, ազդում է նաև ռուսական շուկայի վրա: «Մեր փոխարժեքը տատանվող է, դրա համար էլ համաշխարհային փոփոխությունները միշտ կարճաժամկետ ազդեցություն ունեն ընթացքի վրա»,- ասել է նա: