Իտալիայի վարչապետը Պուտինին «առանցքային զրուցակից» է համարել
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «առանցքային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս: Իտալիայի կառավարության ղեկավարը, որը հոկտեմբերի 24-ին մեկնելու է Մոսկվա, այս բառերով է հանդես եկել հինգշաբթի օրը «La Stampa» թերթում հրապարակված հարցազրույցում։
«Յուրաքանչյուրը ցանկանում է գործել իր երկրի օգտին: Եվ ես այս տրամադրվածությամբ Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ: Ես նրան առանցքային զրուցակից եմ համարում: (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի հետ միասին ես պաշտպանել եմ Մոսկվայի մասնակցությամբ (մեծ) «ությակի» ձևաչափին վերադառնալու գաղափարը, և ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահապաշտպանության նկատառումներով, այլ պարզապես ելնելով իրականությունից»,- ասել է Կոնտեն