Հայաստանում դատավորները միջինից 8 անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում. Եվրոպայի խորհուրդ
Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Արդարադատության արդյունավետության և որակի ամենամյա զեկույցը, որում տվյալներ է ներկայացնում է խորհրդի 45 անդամ երկրի դատական համակարգի բյուջեի մասին:
Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ 2014-2016 թվականներին հիմնական բարելավումներ են նկատվել:
Հայաստանում 2016-ին գրանցվել է առաջին ատյաններում դիտարկվող ամենաքիչ թվով դեպքերը. 100 բնակչի հաշվով 0.10 դեպք է ստացվել դատախազություն:
Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող բյուջեն կազմում է 8 եվրո, ինչը մի քանի անգամ ցածր է Եվրոպայում միջին բյուջեից:
Մեր երկրում դատավորները կարիերայի սկզբում մոտ 4 անգամ ավելի շատ տարեկան աշխատավարձ (16 955 եվրո) են ստանում, քան երկրում մեկ շնչին բաժին ընկնող միջին տարեկան աշխատավարձն է (3 936 եվրո), իսկ Գերագույն դատարանում աշխատող դատավորները 8 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում՝ տարեկան 32 043 եվրո:
Հայաստանում 100 000 բնակչին բաժին է հասնում 7.7 պրոֆեսիոնալ դատավոր, որը ամենացածր ցուցանիշներից է: