Թրամփին թունավոր ծրարներ ուղարկած ամերիկացին ձերբակալվել է
ԱՄՆ հատուկ ծառայությունները Յուտա նահանգում ձերբակալել են ռազմածովային ուժերի վետերան Ուիլյամ Քլայդ Ալենին, որը կասկածվում է Պենտագոն և ԱՄՆ նախագահ Թրամփին թունավոր նյութերով ծրարներ ուղարկելու մեջ:
Ծրարները, Թրամփից բացի, հասցեագրված էին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին և ծովակալ Ջոն Ռիչարդսոնին: Սկզբում կասկած կար, որ ծրարների մեջ ռիցին անվանումով թունավոր նյութ է, հետո սակայն պարզվեց, որ ծրարներում թունավոր բույսի սերմեր են, որոնք էլ հենց պարունակում են ռիցին նյութը: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ուիլյամ Քլայդ Ալենը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում է ծառայել 1998-ից 2002 թվականներին: Facebook-ում նրա վերջին գրառումները վերաբերում էին քրիստոնեությանը և նրան, թե ինչպես կարելի է ցիանիդ ստանալ խնձորի սերմերից: