Հայաստանից Վրաստան տեղափոխելուց Իրանի երկու քաղաքացիների մոտ հայտնաբերել են 2 կիլոգրամ «հաշիշ» թմրամիջոց
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Իրանի երկու քաղաքացիների մոտ հայտնաբերել են ավելի քան 2 կիլոգրամ «հաշիշ» թմրամիջոց, որը նրանք պատրաստվում էին ներմուծել վրաց-հայկական սահմանի Սադախլո անցակետով, գրում է «Նովոստի-Գորւզիան»:
Ըստ գերատեսչության, մեղադրյալները ձերբակալվել են այսօր, երբ Հայաստանից Վրաստան էին գնում: Մաքսային ծառայողները որոշել են նրանց սկաների միջոցով ստուգել:
Ստուգումը ցույց է տվել, որ թմրանյութով փաթեթները իրանցիները ամրացրել էին մարմնին. մեկի մոտ 996 գրամ էր, մյուսի մոտ՝ ավելի քան 1 կգ:
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳՆ-ի համապատասխան բաժանմունքին: