ՌԴ փոխվարչապետը ՖԻԴԵ-ի նոր նախագահն է
Բաթումում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Շախմատի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որի ընթացքում տեղի են ունեցել ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունները:
Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի ղեկավար է ընտրվել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Ռուս թեկնածուի օգտին քվեարկել են 103 պատվիրակներ, այդ թվում նաև ՀՇՖ առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
Դվորկովիչի մրցակցի՝ հույն Գեորգիս Մակրոպուլոսի օգտին քվեարկել է 78 մասնակից: