Պետերբուրգում պայթյուն է տեղի ունեցել
Սանկտ-Պետերբուրգում Դաշնային պետական ծառայության (Росморпорт)- ի շենքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է газета.ru-ն:
Ըստ տեղեկությունների, աշխատանքի եկած աշխատակիցը, բացել է անհայտ տուփը, որից հետո պայթյուն է տեղի ունեցել: Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է քաղաքի շտապ օգնության ծառայության մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Росморпорт-ի տարածքը համարվում է հատուկ օբյեկտ: Այժմ շենքը ստուգվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից: