ՈՒղղաթիռի կործանման հետևանքով մահացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը (տեսանյութ)
Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետևանքով, նախնական տվյալների համաձայն, մահացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը:
Տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը:
Մենք տեղյակ ենք այս իրավիճակի մասին: Նախնական տվյալներով, Սահակ Ալբերտովիչը գտնվել է ուղղաթիռի ուղևորների մեջ», - ասել է նա:
Սահակ Կարապետյանը 2006-2016թթ. ղեկավարել է ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչությունը, իսկ 2016-ից աշխատել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում՝ համակարգելով միջազգային համագործակցության հարցերը:
Տեսանյութը՝ ստորև