Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին աղմակահարույց օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին աղմակահարույց օրենքը, որը ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ալիք էր բարձրացրել։
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, ձայների 149 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատն օրինագիծն ընդունել է հոկտեմբերի 3-ին։
Ըստ նոր օրենքի, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:
Կառավարության այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Ռուսաստանում։ Գրեթե բոլոր քաղաքներում անցել են հավաքներ և երթեր, եղել են նաև բախումներ ոստիկանության հետ: