Բոլթոնը մեղադրում է Թեհրանին միջուկային ծրագրի պահպանման մեջ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը չի սահմանափակել իր միջուկային ծրագիրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
Նրա խոսքերով, «վերջին լուրերը» ցույց են տալիս, որ Թեհրանը մեծացնում է իր ակտիվությունը:
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ հետախուզությունը ուսումնասիրում է Իրանի միջուկային պաշարների վերաբերյալ Իսրայելի փաստաթղթերը:
Բոլթոնը շեշտել է, որ այդ նյութերում կան որոշ «տպավորիչ մանրամասներ»: