Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից: Հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես է եկել մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել է Fox News հեռուստաալիքը:
«Նյու Յորքը կձգտի հասնելու այն բոլոր փողերի հատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է քաղաքի բնակչությանը»,- նշել է քաղաքապետը, որը նախագահ Թրամփի վարչակազմի առավել համոզված քննադատներից մեկն է: Նա համոզմունք է հայտնել, որ պետության ղեկավարի հասցեին հարկերի չվճարման մեղադրանքները, որոնք շարադրված են The New York Times թերթի հոդվածում, համապատասխանում են իրականությանը:
Ինչպես պնդել է հրատարակությունը, Դոնալդ Թրամփն անշարժ գույքի բնագավառում իր հոր կայսրությունից առնվազն 413 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ում հարկումից խույս տալու հարցում աջակցության համար: ԱՄՆ-ի նախագահի ծնողները, հրապարակման համաձայն, ընդհանուր առմամբ իրենց զավակներին են տվել ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի կանխիկ միջոցներ եւ անշարժ գույք: ԱՄՆ-ում սահմանված 55 տոկոս հարկադրույքի դեպքում հարկը պետք է կազմեր առնվազն 550 միլիոն դոլար: Մինչդեռ Թրամփներն իրապես վճարել են 52,2 միլիոն դոլարի հարկ (շուրջ 5 տոկոս դրույքաչափով), նշում է թերթը, հաղորդել է TACC-ը: