Ի՞նչ եղավ «50դրամ կերե՛ք, կշտացե՛ք» տորթի ճակատագիրը. պատմում է Դավիթ Սանասարյանը
«Ես տորթը հանձնեցի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչություն: Նկատեցի, որ իրենք դրանից իրենց լավ չզգացին, սակայն ես ասեցի, որ ոչ մի հեգնանք չկա դրանում: Ասեցի նաև՝ երբ կիսեք տորթը քաղաքապետի և այլ մարդկանց հետ մեկտեղ, ովքեր մասնակցել են տրանսպորտի սակագնի թանկացման որոշման կայացմանը, ինքս պատրաստ եմ նրանց հետ մասնակցելու տորթի համտեսմանը »,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Մեր հարցին, թե արդյո՞ք մտահոգություն կա, որ տորթը պատրաստված է ոչ պիտանի նյութերով կամ իրենից որևէ վտանգ է ներկայացնում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել: Սա պարզապես կրեատիվ միտք է, տրանսպորտի սակագնի դեմ պայքարի նոր ձև: Ես ինքս լինելով ավագանու անդամ, քաղաքացի, ակտիվիստ, այդ ակցիան նորմալ և հետաքրքիր եմ համարում»,-նշեց նա: Հավելեց՝ այնուամենայնիվ կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության աշխատակիցները տորթը չեն փոխանցի Երևանի քաղաքապետին:
Տորթի ճակատագրի մասին լուրը ճշտեց Նազենի Բաղդասարյանը